вторник, 22 мая 2012 г.

Ներառական կրթության դերը մեր կրթօջախներում

ՀՀ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենիք 4-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, հանրակրթական դպրոցները պետք է ապահովեն մատչելի կրթություն բոլորի համար:

Երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովումը, հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Սակայն մեր կրթօջախները հնարավորություն չունեին իրենց հարկի տակ առնելու այն երեխաներին, ովքեր ֆիզիկական կամ մտավոր խնդիրների պատճառով մեկուսացել են հասարակությունից:


Արտասահմանյան փորձը ցույց է տվել ,որ հատուկ կարիքներով երեխաների հասարակությունից մեկուսացումը պատճառ է դառնում կրկնակի և եռակի սթրեսի, ուստի նրանք պետք է ընդգրկվեն մեր շարքերը և իրենց զգան ինչպես հասարակության լիիրավ անդամ:

Սեդա Մկրտչյան


Արդեն 3 տարի է, ինչ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ներառական կրթություն» ծրագրի մեջ: Վերապատրաստվել են մանկավարժների մի խումբ’ սոցիոլոգ,հոգեբան և լոգոպետ, ովքեր ձեռք են բերել համապատասխան հմտություններ հատուկ կարիքներով աշակերտների հետ աշխատելու համար:


Ամբողջ ուսուցչական անձնակազմը նույնպես վերապատրաստվել է և կարողանում է ընդհանուր դասապրոցեսի ընթացքում աշխատել այդ աշակերտների հետ:


Մի քանի օր առաջ այցելել էի թիվ 3 հիմնական դպրոց ` հատուկ կարիքներով երեխաների հետ ավելի անմիջական շփան համար:
Ինձ հյուրընկալեցին 6-րդ դասարանի աշակերտները: Այդ դասարանում սովորում է նաև Նարեկը, ով պակաս ուշադրության կենտրոնում չէր և սովորում է ինչպես մյուսները:


Աշխարհագրության դաս էր. թեման՝ անտարկտիդան: Դասը բովանդակալից ու հետաքրքիր էր, իսկ աշակերտները կատարում էին իրենց հանձնարարված առաջադրանքը: Ուսուցչուհին հանձնարարել էր անտարկտիդան ներկայացնել «1 բառ,1 բառակապակցություն» մեթոդով:


Դասին ակտիվորեն մասնակցեց նաև Նարեկը,ով հիանալի ներկայացրեց իր պատասխանը:Վերջում մենք նրան հարցրինք,թե ինչ լոգո կամ էսքիզ կպատկերի անտակտիային համարժեք, իսկ նա պատասխանեց.
-Ես պինգվին եմ նկարել:


Ստանալով համադասարանցիների,ուսուցչի և իմ խրախուսական ծափողջյունը ՝ Նարեկն իրեն շատ լավ զգաց և ոգևորված ասաց ,որ այսուհետ սովորելու է աշխարհագրության բոլոր դասերը:


Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիք ունեցողները:

Ընթերցում է արդյոք գորիսեցին կամ ընթերցասեր հասարակությունը մեր օրերում

2012թ.-ի ապրիլի 23-ին Երևանը ճանաչվեց գրքի մայրաքաղաք: Այդ օրը մեծ տոն էր ամբողջ Հայաստանում: Օրվա դերն ու նշանակությունը հատկապես կարևորում էին այն մարդիկ, ովքեր անչափ մոտ են գրականությանը և շատ են սիրում ընթերցել:


Իսկ արդյո՞ք դա մեծ ոգևորություն առաջացրեց հայ հասարակության մեջ, արդյո՞ք տոնը բազմաթիվ երիտասարդների ուղղեց դեպի գրադարանները:

Իմ հարցերի պատասխանը գտնելու համար այցելեցի Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժին, որտեղ գրադարանավարուհի Սուսաննա Հարությունյանը հանգամանալից պատասխանեց ինձ հուզող բոլոր հարցերին:

Ի ուրախություն բոլորիս, տիկին Հարությունյանը նշեց, որ Գորիսում ընթերցասիրությունը բարձր մակարդակի վրա է, գրադարանն ունի շատ այցելուներ, որոնց մեծ մասն ուսանողներ են:

Հենց նույն պահին նա հիշեց նաև ամենաընթերցասեր երիտասարդներից երկուսին` Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտ Հակոբ Օհանջանյանին և Գորիսի Պետական Համալսարանի ուսանողուհի Ալինա Թելունցին: Սակայն տիկին Հարությունյանը ցավով նշեց, որ գրադարանում գրքի մեծ պակաս է զգացվում.

-Ցավոք սրտի շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ ստիպված ենք լինում մերժել այցելուներին` պահանջած գիրքը չունենալու պատճառով,-ասում է տիկին Սուսաննան:

Նա նշեց նաև, որ շատ անգամ են դիմել կրթության և գիտության նախարարությանը, անգամ նամակ են գրել անձամբ նախարարին, սակայն` ԼՌՈՒԹՅՈՒՆ...

Խնդիր է նաև այն, որ գրադարանի «կահ-կարասին» , որտեղ պահվում են երկար կյանք ապրած գրքերը, բավականին հին է և օգտագործման քիչ պիտանելի:

Գրադարանի անձնակազմը մեծ հույս ունի, որ միջազգային այս մեծ հաղթանակը հաղթանակ կդառնա նաև Գորիսի գրադարանի համար:
                                                        Հասմիկ Գրիգորյան

воскресенье, 20 мая 2012 г.

Ինքնասպանության հերթական փորձը Կիևյան կամրջի վրա

 

Մայիսի 18-ին , երեկոյան ժամը 19:30-20:00 միջակայքում, մի խումբ հաղթանդամ տղամարդիկ՝ ոստիկանության աջակցությամբ, չէին կարողանում հանգստացեն ինքնասպանության փորձ կատարող երիտասարդ կնոջը:

Նա շարունակ փորձում էր ազատվել իրեն խանգարող տղամարդկանց բազմության և ոստիկանության աշխատակիցների ձեռքերից և ավարտին հասցնել իր պլանավորած քայլը :

 Այդ ընթացքում տիկինը բարձրաձայն գոռում էր.
<Բա՛ց թողեք, թողե՛ք ինձ......>

Հերթական ավտովթարը Գորիս-Երևան մայրուղու վրա

 

 Դեռևս անհայտ հանգամանքներում, տեղի է ունեցել հերթական ավտովթարը Գորիս-Երևան մայրուղու՝ Գորիս-Սիսիան հատվածում:

 Մեքենան դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից, ուղղվել դեպի ճամփեզրին գտնվող կանաչ տարածությունը և շրջվել:

 Բարեբախտաբար տուժողներ չկան, բայց ցանկանում ենք ևս մեկ անգամ զգուշացնել. հարգելի՛ վարորներ, բարդ լեռնային ճանապարհներին միշտ պահպանեք զգոնություն, մի գերազանցեք սահմանված արագությունը , ամեն անգամ չէ, որ վթարները Happy End են ունենում:

суббота, 19 мая 2012 г.

ԲարՔեմփ


Մի ամսից էլ քիչ է մնացել Երևանում կայանալիք ամենամյա հետաքրքիր մի միջոցառման՝ Բարքեմփին։
ԲարՔեմպը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է։ Սովորաբար ԲարՔեմփ են անվանում Տեղեկատվական Տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր Մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
Միջոցառման ֆորմատի, նպատակների և նպատակների մասին կարելի է կարդալ այստեղ՝
Այս տարի  Բարքեմփը կկայանա հունիսի 9-10՝ արդեն կարելի է գրանցվել՝http://barcamp.am։
Միջոցառումը բավական հագեցած օրակարգ ունի, ինչպես նեղ մասնագիտական բնույթի պրեզենտացիաներով, որոնք հետաքրքիր կլինեն տեխնիկական հետաքրքրություններով մարդկանց, ինչպես նաև սոց. մեդիային վերաբերող արդիական պրեզենտացիաներ կլինեն, որոնք կարող են օգտակար լինել Ինֆոտունը զարգացնելու համար, ակտիվիստներին միգուցե նոր մտքեր տան ինչպես օգտագործել արդեն ծանոթ գործիքները իրենց գործունեության մեջ։

воскресенье, 13 мая 2012 г.

Զեբրաները Գորիսում

Նախօրոք Գորիսին հրաժեշտ տալով՝ երեք օր առաջ մեկնեցի Երևան: Ամեն ինչ իր տեղում էր:
Վերադարձա Գորիս:
Առավոտյան քայլում էի փողոցներով, և հանկարծակի տեսա գեղեցիկ ու հաճելի փոփոխություններ, որոնք գեղեցկացնում են քաղաքը և մարդկանց կյանքը՝ դարձնում ավելի ապահով. փողոցները ներկվել էին ընդհատ սպիտակ գծերով:
Թե իմ և թե բնակիչների համար մեծ ուրախություն էր: Վերջապես փողոցներում ունենք զեբրաներ, որորնցով կարող ենք ապահով քայլել ու անցնել ճանապարհները:

суббота, 12 мая 2012 г.

Օր երկրորդ


Մայիսի 12-ին Ինֆո տների հանդիպումը սկսվեց ռեֆլեքսիայով: Քննարկվեցին ընթացակարգերը ու նրանց էֆեկտիվությունը: Որից հետո  Եվրասիայի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Եվրամիության նոր համատեղ ծրագիրը:
Մասնակիցների մտքերի և առաջարկությունների մի ամբողջ բանակ ուղղվեց դեպի ներկայացված ծրագիրը, ու սկսվեց բուռն քննարկումներ:

Այնուհետև հյուրընկալեցինք Երևանի մամուլի ակումբի նախգահ Բորիս Նավասարդյանին, ով ներկայացրեց մեդիա զարգացման շարժումը: